ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

ԱՄՆ-ի ներկա պահվածքը Եվրոպայի նկատմամբ, որպես իր գլոբալ քաղաքականության անուժ հակառակորդի

ԱՄՆ-ի ներկա պահվածքը Եվրոպայի նկատմամբ, որպես իր գլոբալ քաղաքականության անուժ հակառակորդի
30.03.2025 | 09:02

ԵՄ-ը և նրա առանձին երկրները Մեծ Բրիտանիայի հետ միասին զարմացած ու անհանգստացած են ԱՄՆ-ի փոխված վերաբերմունքով դեպի իրենց (հետ է քաշվել հովանավորի ու դաշնակցի իր ավանդական դիրքից Եվրոպայի նկատմամբ)։

Դրա բուն պատճառն այն է, որ իր անվտանգության մասին չմտածող ու համապատասխան ծախսեր չանող և, մեկ էլ, ռուսական էժան էներգակիրների հաշվին բարգավաճող Եվրոպան իներցիայով դեռևս ապրում է ԱՄՆ-ի հետ հին դաշնակցային պարադիգմի պայմաններում։

Ուրիշ խոսքով, Եվրոպան, աշխարհ կառավարելու հետ կապված լուրջ գործերից դուրս մնալով, չի կարողանում ըստ արժանվույն գնահատել, իմաստավորել ու մեկնաբանել աշխարհում տեղի ունեցող տեկտոնական բնույթի ուժային տեղաշարժերը։

Եվրոպան չի կարողանում հասկանալ, որ ժամանակին Մարշալի պլանով ԱՄՆ-ը հետապնդում էր լիովին արդարացված մի նպատակ, որով նա ստեղծում էր ԽՍՀՄ-ի դեմ ուղղված մի հնազանդ ու դաշնակից պատվար։

Եվ նաև այն, որ ոչ վաղ անցյալում էլ ԱՄՆ-ի համար ԵՄ-ը վերածվել էր ծախսատար ենթակայի անվտանգության իմաստով և, միաժամանակ, տնտեսական մրցակցի։

Եթե դրան էլ ավելացնենք, որ Ռուսաստանի ու Չինաստանի վերելքի պայմաններում ԱՄՆ-ին ձեռնտու է գոնե Ռուսաստանի նման ռազմաքաղաքական հզորությանը որպես բացահայտ հակառակորդ չունենալը և դրա հետ կապված ԵՄ-ի դժվար հասկանալի պահվածքը, ապա տրամաբանական է դառնում ԱՄՆ-ի ներկա պահվածքը Եվրոպայի նկատմամբ, որպես իր գլոբալ քաղաքականության անուժ հակառակորդի։

Եթե հաշվի առնենք նաև Թրամփի գործունեության ուղղվածությունը գլոբալիստական տենդենցի դեմ և ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի պահվածքը այդ կապակցությամբ, ապա ԱՄՆ-ի գործունեության տրամաբանական լինելը ավելի ակնառու կդառնա։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 7068

Մեկնաբանություններ